Ավտովթար Վայոց ձորում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։ Ճանապարհը ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով … Read more

Ինչու՞ ժողովը չի կարող անցկացվել Էջմիածնից դուրս. Տեր Սահակի պարզաբանումը

Քահանա Տեր Սահակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   Առաքելական կանոնները եկեղեցական կյանքն ու կառավարումը կարգավորող կանոնների ժողովածու են։ Մասնավորապես, 34-րդ և 35-րդ կանոնները սահմանում են. – Կանոն 34. «Յուրաքանչյուր ազգի եպիսկոպոսները պետք է իմանան, թե ով է իրենց մեջ առաջինը, և նրան համարեն իրենց գլուխը, և ոչինչ չանեն առանց նրա իմացության…» – Կանոն 35. … Read more

Հրապարակվել են Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մարդկային զոհերի և նյութական վնասի պաշտոնական տվյալները

Հրապարակվել են Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում մարդկային զոհերի և պատճառված նյութական վնասի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ հաղորդագրության՝ անկարգությունների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են.305 շտապօգնության մեքենա և ավտոբուս, 800 մասնավոր ավտոմեքենա։ Նյութական կորուստների վիճակագրությունը. Ըստ հաղորդագրության՝ անկարգությունների հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են. Տրանսպորտ. 305 … Read more

Բարի եղեք, քաղաքը մաքրեք, էս ի՞նչ կաթվածահար վիճակ եք ստեղծել․․․Անաիս Սարդարյան

Երևանում տեղացած առատ ձյունն ու դրա հետևանքով առաջացած խցանումները չեն վրիպել նաև հայտնիների ուշադրությունից։ Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու քաղաքային խնդիրներին արագ արձագանքելով, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել մեքենայից։ Դերասանուհին չի թաքցրել իր վրդովմունքը ստեղծված իրավիճակից։ «Քաղաքը կաթվածահար վիճակում է»,– գրել է Անաիսը՝ հրապարակմանը կցելով լացող … Read more

Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Ռուսթավելու փողոց 68-98 առանձնատներ, Հյուսիսային պողոտա 3 շենք, Հին Երևանցու փողոց 2 շենք, Չարենցի փողոց 10-24 շենքեր, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Քեռու փողոց 35, … Read more

Արցախում մնացած վերջին հայերը հեռացան իրենց տներից. ի՞նչ վիճակում են Հայաստան տեղափոխված 11 մարդիկ

Օկուպացված Արցախում մնացած վերջին 10 հայերը և ազգությամբ ռուս մեր երկրի մի քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Նրանք արդեն բուժզննում են անցել, մեկը հոսպիտալացվել է: Ըստ Հայաստանի պաշտոնյաների` մարդկանց տեղափոխումն իրականացվել է առանց միջնորդների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ: Ովքեր են Հայաստան տեղափոխված արցախցիները:  

Վահան Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը վկայի պատասխանները գնահատեց որպես մեղադրանքը հերքող

Հունվար 23,2026 21:35 Հակակոռուպցիոն դատարանում նախագահող դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց հերթական վկան, որը պատասխանեց նախարարության կողմից ծրագիր իրականացնելու նպատակով ֆինանսների նախարարությունից ֆինանսական միջոցներ խնդրելու վերաբերյալ հարցերին։ Վահան Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վկայի պատասխանները գնահատեց որպես … Read more

Լարսի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին — Հայաստանի Հանրային Ռադիո

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան Հայաստանի այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի 2026-ին։ Վրաստանի կառավարությունը մտադիր է «Միջին միջանցք» նախագծի շրջանակում այս տարի ամբողջությամբ ավարտել երեք հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ հասնող նոր մայրուղիների շինարարությունը։ Իսկ հենց Լարսի հատվածում կառուցվող՝ Լարսի այլընտրանքային ուղու շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Վրաստանը նախատեսում է 2026 թվականին ավարտել Միջին միջանցքի ծրագրով … Read more