Բարի եղեք, քաղաքը մաքրեք, էս ի՞նչ կաթվածահար վիճակ եք ստեղծել․․․Անաիս Սարդարյան

Երևանում տեղացած առատ ձյունն ու դրա հետևանքով առաջացած խցանումները չեն վրիպել նաև հայտնիների ուշադրությունից։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու քաղաքային խնդիրներին արագ արձագանքելով, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել մեքենայից։ Դերասանուհին չի թաքցրել իր վրդովմունքը ստեղծված իրավիճակից։

«Քաղաքը կաթվածահար վիճակում է»,– գրել է Անաիսը՝ հրապարակմանը կցելով լացող էմոջիներ։ 

Leave a Comment