Կրեմլում մեկնաբանել են Պուտինի և Թրամփի միջև զրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև զրույցը ներկայումս նախատեսված չէ, բայց այն հնարավոր է արագ կազմակերպել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, հաղորդում է ՏԱՍՍ-ի։

Գախարիա. Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և հայտնվում մեկուսացման մեջ

26 հունվարի 2026 – 13:20 AMT PanARMENIAN.Net – Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջին շրջանում խաղաղության ուղղությամբ գրանցված կարևոր ձեռքբերման առիթով և ողջունել ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում: Այդ մասին Գախարիան գրել է X սոցիալական ցանցում։ Նա նաև գրել … Read more

Հունվարի 5-ից ՀՀ քաղաքացիության թղթային դիմումներ չեն ընդունվում․ արցախցիները դժվարություններ ունեն

Հունվարի 5-ից ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առնչվում են տարաբնույթ խնդիրների, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին և ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի … Read more

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է

Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են, Վիլնյուսում հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ անդրադառնալով Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների երկօրյա հանդիպմանը, որի ընթացքում, այդպես էլ հնարավոր չի եղել համաձայնության գալ ամենագլխավոր՝ տարածքների հարցի շուրջ: Լիտվացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Զելենսկին հասկացրել է, որ այս հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկրի … Read more

Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում

https://arm.sputniknews.ru/20260126/inchpes-hasnel-ishkhanapvokhutjan-qaghtekhnvolvogy-arajark-e-anum-98111841.html Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում Sputnik Արմենիա Քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։ 26.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-26T13:16+0400 2026-01-26T13:16+0400 2026-01-26T13:17+0400 վիգեն հակոբյան ազգային ժողովի ընտրություններ https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87414454_0:84:1600:984_1920x0_80_0_0_aeea95812b459dc8ba8d3917c36261c5.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար … Read more

Կոբախիձեն մեկնաբանել է Վենսի այցը տարածաշրջան

Մեր ունեցած տեղեկություններով, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, ուստի ամերիկացի քաղաքական գործչի այցը Ադրբեջան և Հայաստան միանգամայն բնական է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նշել է, որ Վենսի՝ Վրաստան չայցելելու որոշումը Միացյալ Նահանգների սեփական որոշումն է եղել: «Վրաց-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը … Read more

Չափազանց կարևոր է, որ առանցքային ընդդիմության թիմերը կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային․ Վահե Հովհաննիսյան

Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։ Անկախության 35-րդ … Read more

Դուք մտածում եք, որ ձեզ վրա Մկրտիչ սրբազանը կարող է ազդե՞լ, որ փոխեք ձեր ցուցմունքնե՞րը. պաշտպանը` կարգալույծներին

Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: © 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Website by … Read more

«Եկեղեցու բարենորոգման» անվան ներքո հանրային իշխանության գործողությունները հակասահմանադրական են. Հայաստանի իրավաբան գիտնականների հայտարարությունը 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հակասահմանադրական քայլերի առնչությամբ Հայաստանի իրավաբան գիտնականների հայտարարությունը Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի և ազգային օրենսդրության անթաքույց խախտումների բազմաթիվ փաստերը և այդպիսիք շարունակելու նկրտումները, անհրաժեշտ և հրատապ ենք համարում զուտ իրավական տեսանկյունից արձագանքել այդ  երևույթներին: Սահմանադրության հենքով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում … Read more

Ինքնասպանության փորձի 6 դեպք է գրանցվել նախորդ շաբաթ․ Փրկարար ծառայության ամփոփումը

Հունվարի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային … Read more