https://arm.sputniknews.ru/20260126/inchpes-hasnel-ishkhanapvokhutjan-qaghtekhnvolvogy-arajark-e-anum-98111841.html
Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում
Ինչպե՞ս հասնել իշխանափոխության․ քաղտեխնոլոգը առաջարկ է անում
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T13:16+0400
2026-01-26T13:16+0400
2026-01-26T13:17+0400
վիգեն հակոբյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87414454_0:84:1600:984_1920x0_80_0_0_aeea95812b459dc8ba8d3917c36261c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններին մարդկանց բարձր մասնակցություն ապահովել։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ու հնարավոր զարգացումներին։Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։Նրա խոսքով՝ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրությունը փոփոխություն ցանկանում է, բայց պետք է դեռ հասկանալ, թե դրա հետ մեկտեղ ինչ վարքագիծ կդրսևորի։ Այսինքն՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, ինչ ուժերի կընտրեն, կամ կգտնեն իրենց համար ճիշտ կուսակցությանը և այլն։Ըստ քաղտեխնոլոգի՝ առաջին հերթին ընտրություններին ակտիվ մասնակցությունն ընդդիմության խնդիրն է, քանի որ իշխանությունը սովորաբար ավելի պասիվ է լինում ու իր ընտրազանգվածին կարողանում է բերել ընտրությունների տարբեր մեթոդներ գործածելով։ Նրա խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի նաև հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։Հակոբյանի պնդմամբ՝ այսօր մոտ 40-42%-ն է, որ կողմնորոշված է՝ ընդդիմությանն են ընտրելու, թե իշխանությանը, այսինքն պետք է մնացած 60%-ին կարողանալ ընտրատեղամաս բերել։Փորձագետը շեշտեց՝ ընդդիմությունը պետք է փորձի ներկայանալ որպես այլընտրանք ու մարդկանց չպետք է հիասթափեցնի, քանի որ շատերին դուր չի գալիս, որ ընդդիմադիրները մի քանի բևեռով են հանդես գալիս։Ընդգծեց՝ բոլորն էլ հասկանում են, որ միասնական մեկ բևեռ չի լինելու, այլ լինելու է 2, 3, նույնիսկ 4 բևեռ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ խոսքը խոշոր կուսակցությունների մասին է։Հակոբյանի կարծիքով՝ այդ կուսակցությունները միասին պետք է մեկ ընդհանուր հուշագիր ստորագրեն, որ չնայած տարբեր բևեռներով հանդես գալուն, միևնույնն է՝ իրենց նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այսինքն՝ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ՝ պետք է գործեն մեկ նպատակի համար։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն է արել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/02/87414454_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3f6ed488c5fe2fa1e7075cc05eaa31f4.jpg.webp
վիգեն հակոբյան, ազգային ժողովի ընտրություններ
վիգեն հակոբյան, ազգային ժողովի ընտրություններ
Քաղտեխնոլոգի Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։
Նշենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
«Սովորական ընտրություններ չեն, դրանք գոյաբանական են լինելու։ Հենց այս ընտրություններից պարզ կլինի, թե Հայաստանը որ ուղով կգնա կամ առհասարակ կգնա, թե ոչ։ Այս առումով իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ լուրջ են վերաբերվում ընտրություններին։ Հենց իշխանության համար են այս ընտրությունները գոյաբանական, քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում նրանք բոլոր լծակները կկորցնեն։ Ընդդիմության համար սա լեգիտիմ շանս է՝ իշխանափոխություն իրականացնելու, բայց ուժերի հարաբերակցություններից է կախված՝ ինչ իրավիճակ կստեղծվի։ Պետք է այնպես անել, որպեսզի մասնակցությունը շատ ակտիվ լինի, վերջին տարիների համեմատ աննախադեպ շատ»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրությունը փոփոխություն ցանկանում է, բայց պետք է դեռ հասկանալ, թե դրա հետ մեկտեղ ինչ վարքագիծ կդրսևորի։ Այսինքն՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ, ինչ ուժերի կընտրեն, կամ կգտնեն իրենց համար ճիշտ կուսակցությանը և այլն։
Ըստ քաղտեխնոլոգի՝ առաջին հերթին ընտրություններին ակտիվ մասնակցությունն ընդդիմության խնդիրն է, քանի որ իշխանությունը սովորաբար ավելի պասիվ է լինում ու իր ընտրազանգվածին կարողանում է բերել ընտրությունների տարբեր մեթոդներ գործածելով։ Նրա խոսքով՝ իշխանությունն ընտրություններից առաջ խնդիր ունի նաև հանրությանը հնարավորինս պասիվացնել ու մարդկանց ապատիայի մեջ գցել։
Հակոբյանի պնդմամբ՝ այսօր մոտ 40-42%-ն է, որ կողմնորոշված է՝ ընդդիմությանն են ընտրելու, թե իշխանությանը, այսինքն պետք է մնացած 60%-ին կարողանալ ընտրատեղամաս բերել։
«Մասնակցության բարձր շեմը կբացառի Նիկոլ Փաշինյանի վերարտադրման խնդիրը։ Օրինակ՝ եթե 1 մլն մարդ մասնակցի ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու հավանականությունն ավելի շատ է, իսկ օրինակ՝ 1,200 000 մարդու մասնակցության դեպքում այդ տոկոսը զգալի կնվազի։ Անգամ, եթե իր «սփոյլեր» կուսակցույթունները կարողանան հավաքել ինչ-որ քանակությամբ ձայներ, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանին 50+տոկոս ձայն չի հաջողվի ստանալ ու իշխանություն ձևավորել»,- ասաց Հակոբյանը։
Փորձագետը շեշտեց՝ ընդդիմությունը պետք է փորձի ներկայանալ որպես այլընտրանք ու մարդկանց չպետք է հիասթափեցնի, քանի որ շատերին դուր չի գալիս, որ ընդդիմադիրները մի քանի բևեռով են հանդես գալիս։
Ընդգծեց՝ բոլորն էլ հասկանում են, որ միասնական մեկ բևեռ չի լինելու, այլ լինելու է 2, 3, նույնիսկ 4 բևեռ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ խոսքը խոշոր կուսակցությունների մասին է։
Հակոբյանի կարծիքով՝ այդ կուսակցությունները միասին պետք է մեկ ընդհանուր հուշագիր ստորագրեն, որ չնայած տարբեր բևեռներով հանդես գալուն, միևնույնն է՝ իրենց նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այսինքն՝ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ՝ պետք է գործեն մեկ նպատակի համար։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն է արել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։