Հունվարի 5-ից ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առնչվում են տարաբնույթ խնդիրների, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին և ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։
Արցախի տեղեկատվական շտաբը ստեղծել է աշխատանքային խումբ արցախցիներին քաղաքացիություն ստանալու հարցում աջակցելու համար:
