Գախարիա. Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և հայտնվում մեկուսացման մեջ

Գախարիա. Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և հայտնվում մեկուսացման մեջ

26 հունվարի 2026 – 13:20 AMT

PanARMENIAN.Net – Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջին շրջանում խաղաղության ուղղությամբ գրանցված կարևոր ձեռքբերման առիթով և ողջունել ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում: Այդ մասին Գախարիան գրել է X սոցիալական ցանցում։

Նա նաև գրել է, որ այդ ֆոնին Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և հայտնվում մեկուսացման մեջ:

«Մինչ երկրներն ատաջ են մղում իրենց ազգային շահերը նոր աշխարհակարգում, Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և հայտնվում մեկուսացման մեջ գիտակից գործողությունների և «Վրացական երազանքի» կառավարության ոչ կոմպետենտության պատճառով:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը Հարավային Կովկասում ամերիկյան օրակարգի առանցքային կետը դարձնելու փոխարեն, ներկայիս ռեժիմը շարունակում է գրոհներն ու ապատեղեկատվությունն ԱՄՆ հասցեին և մերձենում է թշնամական ուժերին՝ սպառնալիքի տակ գնելով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերը, այլև տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը»,-գրել է նա։

Կալանքի տակ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը ՀՀ-ով տարանցիկ ճանապարհի մասին, քանդում է այն ամենը, ինչին հասել է Վրաստանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրմների այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր երկրի տարանցիկ հնարավորությունների համար։

Leave a Comment