Կոբախիձեն մեկնաբանել է Վենսի այցը տարածաշրջան

Կոբախիձեն մեկնաբանել է Վենսի այցը տարածաշրջան

Մեր ունեցած տեղեկություններով, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, ուստի ամերիկացի քաղաքական գործչի այցը Ադրբեջան և Հայաստան միանգամայն բնական է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նշել է, որ Վենսի՝ Վրաստան չայցելելու որոշումը Միացյալ Նահանգների սեփական որոշումն է եղել:

«Վրաց-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հայտնի է։ Բայդենի վարչակազմի ստեղծած իրավիճակը շատ բարդ է։ Մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերականգնելու մեր պատրաստակամության մասին և զգուշությամբ սպասում ենք ԱՄՆ վարչակազմի որոշմանը»,- հավելել է Կոբախիձեն։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment