Մեղադրանքով ինձ վրա լիազորություններ են կապել, որոնք ես չունեի. Ռոբերտ Քոչարյան

Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ: «Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը՝ ստորագրելով, այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված, դատարանը, եթե դա թույլ է տալիս՝ ուրեմն դատարանը ևս … Read more

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին՝ խաղաղության գնալու կոչերին աջակցելու համար․ Ալեն Սիմոնյան

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին և մեր տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու և TRIPP-ի շրջանակներում  առևտուրը զարգացնելու կոչերին․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է … Read more

Փաստաբանն սկսում է իրավական գործընթաց՝ ուղղված կալանքի պարտադիր կիրառման հակակոնվենցիոն պրակտիկային

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ես սկսում եմ իրավական երկարաժամկետ գործընթաց՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի վիճարկմանը, մասնավորապես՝ սպանությունների գործերով, որտեղ կալանքը փաստացի վերածվել է պարտադիր պայմանականի։ ՀՀ-ում ձևավորված դատական պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին, քանի որ կալանքի կիրառումը հաճախ կատարվում է ավտոմատ կերպով՝ առանց անհատականացված գնահատման, առանց կոնկրետ և փաստական ռիսկերի … Read more

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ, հայտնեցին Քննչական կոմիտեից: Մահվան դեպքի առթիվ հունվարի 14-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել … Read more

Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության և «Թրամփի ուղու» մասին – Նորություններ 16.01.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ համաձայն չէ այն մեկնաբանություններին, թե Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները ենթադրում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Նրա խոսքով՝ նման տարր այդ հայտարարություններում չկա, և նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց Հաքան Ֆիդանին։ Սիմոնյանը նշեց, որ գնահատում է Թուրքիայի և տարածաշրջանային այլ գործընկերների աջակցությունը Հայաստանի հասարակության մեծամասնության՝ … Read more

Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված զինվորին ինքնասպանության են հասցերել․ Կոմիտեն մասնրամասներ է հայտնում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել … Read more

«Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով միլիոնավոր պարգևավճարներ ուղղում սեփական գրպանները»

Հունվար 16,2026 13:41 Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի շարունակ բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով ճոխ ապրելու համար պետական բյուջեից միլիոնավոր պարգևավճարներ է ուղղում սեփական գրպանները։ Մեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու վայելում: Կարեն Կարապետյանը, տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում, երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին և շրջանավարտներին։ «Մեր ձևով» … Read more