Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին և մեր տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու և TRIPP-ի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։
«Նման բան չի ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։