«ՀՀ նախագահը հավանաբար սրա համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին». Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ Դավոսում ՀՀ նախագահը հավանաբար սրա համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին, որ այսօր Ադրբեջանի և Ալիևի ձեռնարկած պատերազմի արդյունքում ՀՀ գործող իշխանությունը վարչապետի գլխավորությամբ հնարավորություն ունեցան Եռաբլուրում մեր հերոս տղեքի շիրիմներին ծաղիկ դնեն ու ֆոտոսեսիա անեն։Փառք մեր հերոս տղերքին»: Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան

Ալոնսոն, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքած Խաբի Ալոնսոն, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա։ Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» կապ է հաստատել մասնագետի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է AS պարբերականը, կողմերի միջև նախնական բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը տրամադրված է վերադառնալ այն ակումբ, որի կազմում խաղացել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ «Լիվերպուլում» Ալոնսոյի նկատմամբ տածում … Read more

ՃՏՊ-ներ Երևան-Գյումրի ճանապարհին․ բախվել է 15 տրանսպորտային միջոց․Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 11։10-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են … Read more

Քանի կա ՀՀ-ն, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել. Ռուբինյանը՝ հիշատակի օրվա առթիվ

Այս տարվանից սկսած՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված զինծառայողների հիշատակի օր: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի … Read more

«Մտածել են՝ իրենց տանում են սպանելու». Արցախից վերջին հայերի հեռանալու մանրամասները․ «Ազատություն»

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Նույնիսկ իրենց մեջ խոսակցություն է սկսել, մարդկանց մեջ, որ «տանում են սպանեն մեզ», այսինքն՝ իրենք չէին … Read more

Հնդկաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.01.2026 | 14:38 Հնդկաստանն ու Եվրամիությունը ստորագրել են «նշանակալի» ազատ առևտրի համաձայնագիրը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այս մասին հայտարարել է հունվարի 27-ին «Հնդկաստանի էներգետիկայի շաբաթ»-ում իր ելույթի ժամանակ։ Մոդիի խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 25%-ը և ընդհանուր համաշխարհային առևտրի մոտ մեկ երրորդը, կլրացնի Հնդկաստանի գործող համաձայնագրերը Միացյալ Թագավորության և … Read more

ՌԴ դեսպանը Երևանում ծաղիկներ է խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին

Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Լենինգրադի շրջափակման ամբողջական ավարտի օրը երևանցիները և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին, հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ: Այսօր՝ օրվա ընթացքում, տեղի կունենան նաև հիշատակի միջոցառումներ, որոնք կազմակերպվել են «Հաղթանակ … Read more

Հիմա էլ թուրք – հունական հարաբերությունների լարվածություն ·

Արևմտյան Թրակիայի «թուրքական փոքրամասնության Խորհրդատվական խորհուրդը» Հունաստանի կառավարությանը քննադատել է, որ «առանց տեղի բնակչության հետ նախնական քննարկումների մուֆթի է նշանակել»: Այս մասին հունվարի 26-ի խմբագրականում գրել է «Անադոլու» պետական գործակալությունը: Լրատվամիջոցը մեջբերել է տեղաշրջանի «թուրք բնակչության» մի ներկայացուցչի հայտարարությունը, ըստ որի՝ «մինչև 1990 թվականը մուֆթին ընտրվել է փոքրամասնության կողմից»: Ինչպես երևում է, խոսքը գրեթե քառասունամյա … Read more

«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան

«Ամեն օր էլ զոհվածների հիշատակի օր է մեզ համար. երբ ազատ ժամանակ լինում է, ես և իմ մարտական ու գաղափարակից ընկերներն այցելում ենք Եռաբլուր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։ «Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն Ադրբեջանին, հիմա էլ անընդհատ ասում է՝ խաղաղություն ենք բերել․ ինչո՞ւ երկիրը տարաք պատերազմի, որ հիմա էլ … Read more