«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքած Խաբի Ալոնսոն, հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա։ Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» կապ է հաստատել մասնագետի ներկայացուցիչների հետ։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, կողմերի միջև նախնական բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը տրամադրված է վերադառնալ այն ակումբ, որի կազմում խաղացել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում։ «Լիվերպուլում» Ալոնսոյի նկատմամբ տածում են մեծ հարգանք և համակրանք, ինչը նրան դարձնում է ակումբի ղեկավարության համար ամենացանկալի թեկնածուներից մեկը։
Անգլիայի առաջնության 23 տուրից հետո «Լիվերպուլը» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։