Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ»: Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը: Երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, սակայն նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է նրանցից 86-ի մասնակցությունը: Օգոստոսի 29-ին հեծանվային արշավի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը … Read more

Իրանը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել տնտեսական խնդիրները լուծելու համար

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար, փոխանցում է Reuters-ը։ «Անհրաժեշտ է լուրջ մոտեցում ցուցաբերել տնտեսական մի շարք խնդիրների և ապրուստի միջոցների վրա ազդող հարցերի լուծմանը, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը, գների կարգավորումը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների շուկան»,- հայտարարել է Խամենեին։ Չնայած տնտեսական խնդիրներին՝ … Read more

Հռոմի Կոլիզեումի շուրջ խստացվում են անվտանգության միջոցառումները

Իտալիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող պատմական վայրերից մեկում՝ քաղաքի կենտրոնում և Հռոմեական ֆորումից փոքր-ինչ արևելք տեղակայված աշխարհի ամենամեծ ամֆիթատրոն Կոլիզեումի շուրջ, առաջիկա չորս ամիսներին…  Իտալիայի մայրաքաղաքի ամենաշատ այցելվող պատմական վայրերից մեկում՝ քաղաքի կենտրոնում և Հռոմեական ֆորումից փոքր-ինչ արևելք տեղակայված աշխարհի ամենամեծ ամֆիթատրոն Կոլիզեումի շուրջ, առաջիկա չորս ամիսներին կգործեն անվտանգության հատուկ միջոցառումներ։  Ըստ տեղական իշխանությունների՝ տարածքում նկատվում … Read more

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ

Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով … Read more

Թղթադրամները, կարծես դիտմամբ, իրար նման են արել ու մեզ կրակը գցել

29.08.2026 | 16:33 Որ չեն ասու՞մ՝ ո՞նց կարելի ա Կոմիտասին չտարբերել Սևակից։ Ուզում ես ամոթից գետինը մտնես, որ «Լոռի» պանիր առնելիս դու Սևակի ու Կոմիտասի նկարների տարբերության վրա ուշադրություն չես դարձրել ու հազար դրամի փոխարեն տաս հազար ես տվել։ Ինչպիսի՜ անթույլատրելի ապրանքահումքային անտարբերություն մեր մեծերի հանդեպ։ Էդքանից հետո ո՞նց պիտի էդ պանիրը կուլ գնա։ Զարմանալի մշտարթուն մարդիկ … Read more

Լեզո՞ւ, թե՞ գործիք․ Բաքվում հայերեն ավելի շատ են սովորում․

Բաքվում հայերենն ուսումնասիրելու հնարավորություններն ընդլայնվում են․ լեզուն արդեն դասավանդվում է մի քանի բուհում, իսկ առաջիկայում նաև՝ Բաքվի Սլավոնական համալսարանում։ Ադրբեջանական կողմում սա բացատրում են մասնագետներ պատրաստելու և Հայաստանի լեզուն, պատմությունն ու մշակույթն ուսումնասիրելու նպատակադրմամբ, բայց նաև՝ աճող հետաքրքրությամբ։ Բաքվի Սլավոնական համալսարանում հայերեն կսովորեցնեն։ Բուհի գիտական խորհուրդն արդեն որոշում է ընդունել, որի մասին ավելի վաղ հայտարարել … Read more

Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․ Էլ Նինյոն հասել է վերջին 1000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը։ Միչիգանի համալսարանի գիտնականների՝ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում Էլ Նինյո կլիմայական երևույթը դարձել է գրեթե 40%-ով ավելի ուժեղ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ըստ հետազոտության՝ սա այն դարձնում է վերջին … Read more

Իրանը կոչ է արել բոլոր երկրներին՝ հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական պատերազմին մասնակցելուց։ Նման կոչով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները Իրանի դեմ, անկախ դրանց անվանումից և ձևից, բացարձակապես անօրինական և անհիմն միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները … Read more