Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Դեկտեմբերի 2-3-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Քննարկումների արդյունքներով ժ. 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ … Read more

Կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց

«Տարեցներին ուղղված սոցիալական  աջակցության ծառայություններ» ծրագրով օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց՝ բոլոր 12 վարչական շրջաններից: Ընտրված ուղղություններն էին՝ Սևանավանք, Տաթև, Էջմիածին, Խոր Վիրապ-Նորավանք, Ստեփանավան-Դենդրոպարկ, Գառնի-Գեղարդ, Դիլիջան-Պարզ լիճ-Հաղարծին, Մուղնի-Սաղմոսավանք, Ծաղկեվանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբի անձինք ակտիվորեն չեն մասնակցում միջոցառումների, շրջագայությունների, … Read more

🎥 ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին ընդհատված խաղում՝ ամրապնդելով դիրքերը առաջին հորիզոնականում

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի ընդհատված «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» խաղում երևանյան ակումբը վստահ հաղթանակ տարավ (4:1)։ Հանդիպումը մեկնարկեց 25-րդ րոպեի 14-րդ վայրկյանից, այն նույն պահից, երբ մրցավարը երեկ դադարեցրել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այս թիմերի միջև ընթացող հանդիպումը՝ մարզադաշտի լուսավորության խափանման պատճառով։ Երեկ մեկնարկած հանդիպման առաջին 25 րոպեների ժամանակ «Արարատ-Արմենիան» վաստակեց … Read more

Տղամարդու մոտ հայտնաբերել են գազային ատրճանակ

Նոյեմբերի 28-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ապօրինի գազային զենք պահելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն Հ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2025 թվականի մարտի 28-ին ապօրինի կերպով կրել է գազային զենք հանդիսացոդ «GAP KAL 9mm PAK» մոդելի, «063403» համարի, 9մմ տրամաչափի … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանից մինչև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ. ովքեր էին Փաշինյանին ուղեկցողները

Երևանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ Եկեղեցում երեկ՝ նոյեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին պատարագի մասնակցեց, որ մատուցվել է ոչ թե տեղի, այլ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Արարատ քահանա Օրդոյանի ձեռամբ։ Պատարագի ողջ ընթացքն առաջնորդեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի թվով 6-րդ իրար հաջորդող կիրակնօրյա պատարագն է, … Read more

Սուբվենցիոն ծրագրով Արարատում կառուցվում է մարզադպրոց

Սուբվենցիոն ծրագրով Արարատ բնակավայրում կառուցվում է մարզադպրոց, բարեկարգվում է հարևանությամբ գտնվող մշակույթի տան բակը։ Արդեն իսկ ավարտվել է մարզադպրոց բերող Խանջյան փողոցի ասֆալտապատումը։

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է. նրա մեքենայում եղել է լիցքավորված ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվել և իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ … Read more

Ո´չ մամուլից,ո´չ էլ տեսագրություններից չպետք է իմանամ իմ կյանքի մասին. տեսանյութ

The post Ո´չ մամուլից,ո´չ էլ տեսագրություններից չպետք է իմանամ իմ կյանքի մասին. տեսանյութ appeared first on Tribune.am.