Աննան ախպորը «սպիսատ» է արել

Հակոբյան Աննան հաստատել է նախապես տարածված լուրերն այն մասին, որ իր եղբայր «Ասկյար Հրաչիկը» ԱԺ ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի: Թե ինչ նպատակով է Աննան որոշել ցուցակից սեփական եղբորը դուրս թողնել, կարելի է կռահել. որոշել է ավելորդ հանրային ուշադրության կենտրոնում նրան չպահել: Սա փիառային բնույթի քայլ է թերևս, որը, սակայն, ոչ մի ազդեցություն … Read more

«Ինձ համար խնդիր չէ խոսել իմ տարիքից, ինձ պետք են իմ կնճիռները, որ պատմեմ իմ պատմությունները». Նատալյա Օրեյրո

Tert.amLife-ը գրում է. «Ինձ համար ընդհանրապես խնդիր չէ խոսել տարիքից: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց մի քանի տարի փոքր են ներկայացնում: Անձամբ ինձ հաճելի է, որ իմանալով իմ տարիքը զարմանում են ու ասում, որ փոքր եմ երևում:  Երբ մեծ լինեմ, չեմ պատրաստվում հանձնվել: Ես կլինեմ նորաոճ տատիկ, … Read more

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետք է հանդիպի Արցախի ժողովրդի հետ. Ռոման Երիցյան

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նշենք, որ Արցախի թեմի աառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նոյեմբերի 30-ին հավաք էր տեղի ունեցել Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. պահանջում էին հանդիպում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ … Read more

Արդար չէ, ուրանում են Սամվել Կարապետյանի արածները․ Հարցում

1 Դեկտեմբերի, 2025   «Ձեր կարծիքով արդա՞ր էր բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելը»,- այս հարցն է տրվել Շիրակի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։    

«Մեր շահերի հաշվին, Նիկոլ, հերթական նվերը մատուցեցիր Ալիևին». Աշոտյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային … Read more

Ժամանակին էր պետք բոլոր «գոյանքներին» անխնա արմատախիլ անել

01.12.2025 | 16:49 Երբ յուրայինները կամ հաշվենկատ ու նոր «դարձի» եկածները ներվում են, դառնում «սիրելի ու հարազատ», իսկ այլք՝ ոչ յուրայինները կամ ընդդիմադիրները՝ մեղավոր, պիղծ ու թշնամի, ապա նախկինում արված հայտարարություններդ ու խուճուճ-մուճուճ խոսքերդ դառնում են սուտ, ձևական, հաշվենկատ, պատեհապաշտ ու կեղծ: Եվ նաև, երբ մի անգամ արված «շնությունը» դառնում է սովորական երևույթ, դավաճանությունը դառնում է կարգավիճակ, … Read more

Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ֆրանսիա – Live News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինը՝ Ելենան, ժամանել են Ֆրանսիա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է «Суспильне» թերթը: Ըստ թերթի՝ Փարիզում Ուկրաինայի առաջնորդը նաև կլսի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի ամբողջական զեկույցը ամերիկյան կողմի հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առաջնորդները կքննարկեն … Read more

Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է. նախագահ Տասուլաս

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է: Զրուցակիցները … Read more

Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ

1 Դեկտեմբերի, 2025 Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ … Read more