Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա

Tert.am-ը գրում է․ ԵՄ-Կենտրոնական Ասիա ապրիլյան գագաթնաժողովում համաձայնություն ձեռք բերվեց արագացնել Միջին միջանցքի զարգացումը։ Այս մասին ղազախական Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է բացում։ «Սա մեծ հեռանկարներ է ստեղծում … Read more

Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Երիցյանին մանդատից զրկելու որոշումը

Հանձնաժողովի նիստերից բացակայելու հիմնավորմամբ անցած տարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մանդատից զրկել էր Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին: Երևանի առաջին ատյանի վարչական դատարանն օրերս վճռել է՝ անվավեր ճանաչել ավագանու այդ որոշումը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անհապաղ նիստ գումարի և վերականգնի իմ լիազորությունները, ես ինքս պատրաստվում եմ հաջորդ նիստին ներկա գտնվել, … Read more

Գյումրու համայնքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Մկրտչյանն ու համայնքապետի տեղակալի առաջին օգնական Կարապետ Ղուկասյանը։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնում են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս գործի շրջանակում … Read more

Պայթյուն՝ Բաքվի սրճարաններից մեկում

Բաքվի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պայթյունից վնասվել է 40 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազատարում բռնկված բռնկման հետևանքով։ Հաղորդվում է, որ պայթյունից հետևանքով 3 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆրանսիայի Սենատը քվեարկել է զբոսանավերի յուրաքանչյուր ուղևորի համար 15 եվրո հարկ սահմանելու օգտին

Ֆրանսիան շուտով կարող է նոր հարկ կիրառել օտարերկրյա զբոսանավերի ուղևորների համար։ Նոր օրինագիծը նախատեսում է 15 եվրո հարկ մեկ անձի համար՝ երկրի յուրաքանչյուր…

Երևանում կհնչեն CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի և հայտնի աստղերի կատարմամբ

Դեկտեմբերի 20-ին «Իմպերիալ նվագախումբը» կրկին մեծ համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած և խոշոր նվագախումբն է։ Նրա սիմֆոնիկ համերգներին արդեն մասնակցել է ավելի քան 1 միլիոն հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ի առանձնահատկությունը պայմանավորված է ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների անհավանական կատարումներով, որոնք այն նվագում է մեդլի ժանրում։ Անսամբլի երգացանկում … Read more

Բաբոն, Անկան ու Սաքոն` Էրեբունի ամրոցի պատին. այսօր ամրոցն ինչ վիճակում է

Էրեբունի ամրոցի պատերին վանդալիզմի նշաններ են՝ փորագրված անուններ, սիրո խոստովանություններ ու հրաժեշտի խոսքեր, թեև ամրոցը Երևանի ամենաայցելվող տուրիստական վայրերից է։ Ամրոցի որոշ պատեր քայքայվում են, մի մասի վրա կան մեծ ճաքեր։  Հուշարձանի տարածքը 30 հա է, ամրոցինը՝ 3 հա։ Ամրոցի տարածքը հսկում է միայն մեկ ոստիկան։ Տարածքում չկան տեսանկարահանող սարքեր, որոնք թույլ կտան վերահսկել ամրոցը … Read more

Ավետիս Առաքելյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ. նա մասնակցել է հարցաքննությանը

«24Նյուզ»-ի տեղեկություններով, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ձերբակալված չէ, նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, այլ մասնակցել է հարցաքննությանը։ Այսօրվա իրավապահների գործողությունների շրջանակում ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանը և Ղուկասյանի օգնականը։ Ավելի վաղ «Ազատություն»-ը փոխանցել էր, որ ձերբակալվել է նաև Ավետիս Առաքելյանը:

Մեքենայում հայտնաբերվել է 2,5 խորանարդ մետր փայտանյութ, որի համար վարորդը համապատասխան փաստաթղթեր չուներ

Հասարակություն Մեքենայում հայտնաբերվել է 2,5 խորանարդ մետր փայտանյութ, որի համար վարորդը համապատասխան փաստաթղթեր չուներ Աջակցիր «Ա1+»-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ։ Դեկտեմբերի 3-ին Օխտար բնակավայր մեկնած իրավապահները Ներքին Խոտանան գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայում հայտնաբերեցին 2,5 խորանարդ մետր փայտանյութ, որի համար վարորդը համապատասխան փաստաթղթեր չուներ։   … Read more

Քրգործ՝ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետի պարտականությունները կատարող փեսայի նկատմամբ

Գյումրիում քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան ու քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաների այդ նույն կառույցի աշխատակիցների աչքի առջև ոստիկանները բերման էին ենթարկել՝ տեղափոխելով Շիրակի մարզի քննչական բաժին։ Ճիշտ է՝ Ավետիս Առաքելյանին ազատ են արձակել, սակայն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել՝ կապված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Գյումրու … Read more