Գյումրու համայնքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Մկրտչյանն ու համայնքապետի տեղակալի առաջին օգնական Կարապետ Ղուկասյանը։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնում են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս գործի շրջանակում հետապնդվողների թվում են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը։ Գյումրու համայնքապետի որդին նոյեմբերի 21-ին կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությյան հոդվածով։ Հոկտեմբերի 21-ին էլ կալանավորվել էր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, […]

Leave a Comment