Առաջին հերթին Սպերցյանը մտածում է ընտանիքի մասին․ Դավիթ Յուրչենկո

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, տեղեկացնում է Metaratings-ը։ «Սպերցյանը ոսկե տղա է ու մեծ տաղանդ։ Նա իր ճանապարհն է հարթում։ Հնարավոր է` նրան վիճակված է խաղալ Եվրոպայում։ Նա մտածում է ոչ միայն իր ցանկությունների և կարիերայի, այլև ընտանիքի մասին։ Առաջին հերթին, Սպերցյանը մտածում է ընտանիքի մասին, … Read more

Երևանի 5 վարչական շրջանում և 2 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Շահսուվարյան փողոց 3-9 շենքեր, Կոմիտասի պողոտա 25/2, 27-35Ա, 29/2-31, 34-38, 35/2, 37, 39-41, 41-43, 40-44, 45-47, 45/1-49, 46-68Ա, 52-54/1, 54-56Ա, 54Բ, 56, 59/6-61 շենքեր, Ադոնցի փողոց 18/8, 19/9, 19/19 շենքեր, … Read more

Ոչ մեկ գիշերում, բայց զարգացումը տանում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերմանը․ ԵՄ հանձնակատարը՝ «Ռադիոլուրի» հարցին

Ոչ մեկ գիշերում, բայց զարգացումները տանում են դրան՝ Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, շեշտել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանի զորքերն այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում են, և պաշտոնական Երևանը կարծում է, որ սահմանազատումը կարող է խնդիրը լուծել։ «Ես լավատես եմ։ Եվ, ընդհանուր առմամբ, երկու երկրներն էլ… Գիտեք, խոսքը միայն Ադրբեջանի … Read more

Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Ազիզյան

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական ​​նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Այն հորինել են աստղաբանները, … Read more

Տարածքներ, անվտանգություն եւ ֆինանսավորում. Ուկրաինայում խաղաղության ուղղությունները` ըստ Զելենսկու

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան, նրա եվրոպացի դաշնակիցները և Միացյալ Նահանգները շարունակում են համաձայնեցնել Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի մասնակցությամբ մշակված և Ժնևում ու Ֆլորիդայում կայացած բանակցություններից հետո փոփոխված խաղաղության ծրագիրը։ Ուկրաինայի նախագահը նշել է բանակցություններում Ուկրաինայի համար երեք հիմնական առաջնահերթություն, որոնք, նրա խոսքով, ամենամեծ մարտահրավերն են` տարածք, անվտանգության երաշխիքներ, պատերազմից հետո վերականգնման ու պաշտպանության համար … Read more

Բրյուսելում կստորագրվի ՀՀ -ԵՄ նոր ծրագրերի ճանապարհային քարտեզը․ Մարթա Կոսը՝ բարձր մակարդակի ծրագրերի մասին

Այսօր Եվրոպայի սրտում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործակցության նոր՝ առանձնակի կարևորության փաստաթղթի ստորագրում, որը, փաստացի, գործողի վերանայված ու ընդլայնված տարբերակն է, ու որի երեք հիմնական ուղղություններից մեկն անվտանգությունն է։ Մինչև փաստաթղթի ստորագրումը հայ լրագրողների հետ զրույցում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը բացառիկ մանրամասներ է հայտնել՝ ներկայացնելով ավելի քան 7 տասնյակ էջից բաղկացած փաստաթղթի առանցքային շեշտադրումները։ «Ստորագրվող փաստաթղթի 3 … Read more

Ուիթքոֆն արդեն մեկնել է Մոսկվա

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն արդեն մեկնել է ՌԴ. հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվում է, որ նա Պուտինին կներկայացնի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը, որը համաձայնեցված է Կիևի հետ։ Գնահատեք հոդվածը

Արևմուտքը ցանկանում է վերացնել մրցակիցներին համաշխարհային տնտեսությունում. Պուտին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Արևմտյան երկրները ցանկանում են վերացնել մրցակիցներին համաշխարհային տնտեսությունում՝ պահպանելու համար իրենց «ձեռից դուրս պրծող մենաշնորհը»,- ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետության ղեկավարի համոզմամբ՝ արևմտյան երկրները փորձում են արագ փոփոխվող աշխարհում «պահպանել իրենց երբեմնի արտոնությունները»։ Պուտինը կարծում է, որ օտարերկրյա … Read more