Առաջին հերթին Սպերցյանը մտածում է ընտանիքի մասին․ Դավիթ Յուրչենկո

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, տեղեկացնում է Metaratings-ը։

«Սպերցյանը ոսկե տղա է ու մեծ տաղանդ։ Նա իր ճանապարհն է հարթում։ Հնարավոր է` նրան վիճակված է խաղալ Եվրոպայում։ Նա մտածում է ոչ միայն իր ցանկությունների և կարիերայի, այլև ընտանիքի մասին։ Առաջին հերթին, Սպերցյանը մտածում է ընտանիքի մասին, այնուհետև` կարիերայի»,- ասել է Դավիթ Յուրչենկոն։

39-ամյա Յուրչենկոն Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2020-2022թթ.,  25 խաղից 7-ում նա դարպասր պահել է անառիկ։

Leave a Comment