«Լեգիան» Երևանում կխաղա առանց երկրպագուների

Վարշավայի «Լեգիան» Հայաստանում կայանալիք հանդիպմանը չի կարողանա օգտվել իր երկրպագուների աջակցությունից։ Հայտնում է ArmSport.am-ը։ Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) պատժամիջոցներ է կիրառել «Լեգիայի» նկատմամբ՝ նոյեմբերի 6-ին կայացած «Ցելյեի» դեմ արտագնա խաղում (1:2) գրանցված միջադեպերի պատճառով։ Որոշվել է ակտիվացնել նախկինում սահմանված պայմանական պատիժը, որն արգելում է տոմսերի վաճառքը ակումբի՝ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ արտագնա խաղի համար։ … Read more

Փաշինյան. ՀՀ–ում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են, ֆինանսավորման աղբյուրները՝ չեզոքացված

4 դեկտեմբերի 2025 – 11:15 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3–ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցադրմանը, հայտարարել է, որ Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են, ֆինանսավորման աղբյուրները՝ չեզոքացված։ «Եթե նկատի ունեք ազդեցության գործակալների ցանցը, իմ կարծիքով՝ այդ ցանցերը բացահայտված են ամբողջությամբ և լիարժեք, այդ թվում հարուցված … Read more

Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20251204/arevmutqn-antaqujc-hajtararum-e-vor-mtadir-e-ajakcel-qp-i-verartadrutjany-zlm-96512435.html Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ Sputnik Արմենիա Կայքը գրում է, որ ՀՀ–ում կիրառվում է Մոլդովայի օրինակը, իսկ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։ 04.12.2025, Sputnik Արմենիա 2025-12-04T11:15+0400 2025-12-04T11:15+0400 2025-12-04T11:15+0400 մարիա զախարովա եվրամիություն հայաստան «քաղաքացիական պայմանագիր» … Read more

Ժաննա Անդրեասյանը չպետք է թաքնվի և պետք է առերեսվի իրականության հետ․ Գորիսի պետական քոլեջի դասախոսներ

4 Դեկտեմբերի, 2025 Syunyacyerkir.am-ը գրում է․ Գորիսի պետական քոլեջի շուրջ դրամատիկ զարգացումները շարունակվում են․․․ Նախ՝ քոլեջի աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի՝ քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրականորեն են արձագանքել Կարեն Լազարյանի հորդորին՝ հետ կանչելով նախօրեին ներկայացրած դիմումները։ Այդքանով հանդերձ, սակայն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։ Երեկ երեկոյան … Read more

Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի ԱԱ-ն. հայտնի են հայ մարզիկների առաջին մրցակիցները

Դուբայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որով տրվել է մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսի մեկնարկը։ Առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 428 բռնցքամարտիկ՝ աշխարհի 108 երկրից։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ մրցումային առաջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ։ Հայտնի են նրանց մրցակիցները. 71 կգ քաշային … Read more

30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 42  հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ի․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Քրիստինե Մ․-ին և … Read more

Հայէկոնոմբանկը ներգրավել է 20 միլիոն ԱՄՆ դոլար ՄՓՄՁ-ների վարկավորման համար

Հայէկոնոմբանկը 2025 թվականի նոյեմբերին 20 միլիոն ԱՄՆ դոլարի հերթական վարկային պայմանագրեր է կնքել շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդերի հետ: Պայմանագրերից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը և զարգացմանը: Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 10 տարի՝ կենտրոնանալով Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճի … Read more

Ռուսաստանն ամեն դեպքում կազատագրի Դոնբասն ու Նովոռոսիան՝ ռազմական կամ այլ ճանապարհով․ Պուտինի հարցազրույցը՝ կետերով

ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ India Today-ին տված հարցազրույցում։ Պուտինի հարցազրույցի ուշագրավ հատվածները՝ կետերով․ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ ԱՄՆ-ն առաջարկել է իր խաղաղության ծրագրի 28 … Read more

ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, online որոշ գործարքներ չեն հավաստագրվում. «Արմենիան Քարդ»

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այս պահին ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։