https://arm.sputniknews.ru/20251204/arevmutqn-antaqujc-hajtararum-e-vor-mtadir-e-ajakcel-qp-i-verartadrutjany-zlm-96512435.html
Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ
Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կայքը գրում է, որ ՀՀ–ում կիրառվում է Մոլդովայի օրինակը, իսկ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T11:15+0400
2025-12-04T11:15+0400
2025-12-04T11:15+0400
մարիա զախարովա
եվրամիություն
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
մոլդովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90774872_0:0:1280:721_1920x0_80_0_0_52a20992e25db17a5357625780354ba9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի -Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացուցիչները Մոլդովայի հետ սկսել են փորձի փոխանակման գործընթաց։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հավելելով, որ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։ Կայքը հիշեցրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր գործակցության փաստաթուղթ է ստորագրել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Ըստ այդմ՝ ԵՄ–ն ՀՀ—ին 15 մլն եվրո կտրամադրի ականազերծման հետ կապված աշխատանքների, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցության շրջանակում։Լրատվամիջոցը շեշտել է, որ Արևմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը և ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ:Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արևմուտքի և ԵՄ-ի ապակառուցողական ազդեցությունը Հարավային Կովկասում` նշել է, որ Եվրոպական միությունը փորձում է իր ազդեցությունը Հայաստանի վրա ուժեղացնել դրամաշնորհների, քաղաքական ճնշումների և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով: Զախարովան շեշտել է, որ Բրյուսելը Երևանին պարտադրում է նեոլիբերալ վերաբերմունք և ձգտում է հասարակության մեջ ձևավորել ռուսատյաց տրամադրություններ։
մոլդովա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90774872_66:0:1205:854_1920x0_80_0_0_9ffb5f693b49e8b7ebae07af0184b803.jpg
մարիա զախարովա, եվրամիություն, հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), մոլդովա
մարիա զախարովա, եվրամիություն, հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), մոլդովա
Կայքը գրում է, որ ՀՀ–ում կիրառվում է Մոլդովայի օրինակը, իսկ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի -Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացուցիչները Մոլդովայի հետ սկսել են փորձի փոխանակման գործընթաց։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հավելելով, որ ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը Մոլդովայում է։ Կայքը հիշեցրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր գործակցության փաստաթուղթ է ստորագրել։
Լրատվամիջոցը շեշտել է, որ Արևմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը և ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ: