Դուբայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որով տրվել է մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսի մեկնարկը։ Առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 428 բռնցքամարտիկ՝ աշխարհի 108 երկրից։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ մրցումային առաջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ։ Հայտնի են նրանց մրցակիցները.
71 կգ քաշային կարգում Արարատ Հարությունյանը կմենամարտի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ:
75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանի մրցակիցը կլինի նիգերիացի Աբդուլ Բակի Ադամոուն:
92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ուժերը կչափի Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերի հետ: