Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել բռնցքամարտի ԱԱ-ի քառորդ եզրափակիչ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է հաջող արդյունքներ։ Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ արդեն նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։ 67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։ Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել … Read more

Դուբայի ռինգը հաղթանակներ է բերում Հայաստանի բռնցքամարտիկներին

Դեկտեմբեր 06,2025 23:35 Բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկների համար Դուբայի ռինգն առայժմ հաջողակ է։ Հերթական օրը կրկին հաղթական էր մեր տղաների համար։ Արթուր Բազեյանից հետո Վախթանգ Հարությունյանը բացահայտ առավելությամբ շարքից հանեց հնդիկ Կումար Անկիթին, իսկ երեկոյան մրցահերթում Դավիթ Եգորյանը միավորներով առավելության հասավ Անդրե Ֆրանցիսի նկատմամբ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

🎥 Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը և Վախթանգ Հարությունյանը մեկնարկեցին հաղթանակով

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի երկու ներկայացուցիչ հաղթանակով մեկնարկեցին։ Արթուր Բազեյանը (60 կգ) 5-0 հաշվով առավելության հասավ Մալին ներկայացնող Աբդուլ Բաթիլիի նկատմամբ, իսկ Վախթանգ Հարությունյանը (75 կգ) նոկաուտով հաղթեց հնդիկ Անկիթ Կումարին։ Նշենք, որ երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Դավիթ Եգորյանը։

Աշխարհի առաջնությունում հաղթանակները առանց մենամարտի շնորհվել են Վախթանգ Հարությունյանին եւ Նարեկ Մանասյանին

Դեկտեմբեր 04,2025 23:30 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Դուբայում մեկնարկած տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Վախթանգ Հարությունյանի՝ 75 կգ քաշային կարգ եւ Նարեկ Մանասյանի՝ 92 կգ, այսօրվա մենամարտերը չեն կայանա եւ հաղթանակը կշնորհվի նրանց, քանի որ մեր երկու մարզիկների մրցակիցները կշռման արարողության ժամանակ պահանջվածից ավելի են կշռել եւ չեն տեղավորվել իրենց քաշային … Read more

Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի ԱԱ-ն. հայտնի են հայ մարզիկների առաջին մրցակիցները

Դուբայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որով տրվել է մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսի մեկնարկը։ Առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 428 բռնցքամարտիկ՝ աշխարհի 108 երկրից։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ մրցումային առաջին օրը, պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ։ Հայտնի են նրանց մրցակիցները. 71 կգ քաշային … Read more

Հայաստանի բռնցքամարտիկներն իմացել են աշխարհի առաջնությունում իրենց առաջին մրցակիցների անունները

Դեկտեմբերի 4-ին Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ 13 քաշային կարգերում հանդես է գալու 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը մրցավայր տարել են ամբողջական կազմով թիմ։ Այսօր կայացել է վիճակահանությունը եւ բռնցքամարտիկներն իմացել են իրենց առաջին մրցակիցների անունները։ Վաղը մեր տղաներից ռինգ կմտնեն 71 կգ … Read more