ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք խոստացել ենք առողջապահության ապահովագրություն, բայց չենք խոստացել, որ թոշակառուն չի վճարելու

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ։ Այս խոստումը լիովին կատարված է, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Վստահ ենք, որ հինգ տարիների արդյունքում նվազագույնը 7,5–7,6% տնտեսական աճ կապահովենք, իսկ իրատեսորեն՝ ավելի բարձր աճ կլինի միջին տարեկանում», — նշել է նա։ «Մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն կլինի, … Read more

12:04 | Քի Վեսթ փաստաթուղթ հրապարակելու կարիքը չկա. էնա Ազատություն ռադիոկայանը ռեպորտաժ է պատրաստել դրա մասին. Փաշինյան

12:04 | Քի Վեսթ փաստաթուղթ հրապարակելու կարիքը չկա. էնա Ազատություն ռադիոկայանը ռեպորտաժ է պատրաստել դրա մասին. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։ Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ … Read more

Կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդիպել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը անդրադարձել են Թուրքիայի դերի կարևորությանը տարածաշրջանում կայունության գործում։ «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք շարունակում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մեր դրական օրակարգը։ Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և … Read more

Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որն է աղքատության պատճառը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է: Այս մասին Փաշինյանը խոսել է  Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: Փաշինյանը հայտնել է, որ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0.6 տոկոս է։ «Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա աղքատություն: … Read more

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։ … Read more

Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց: Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր … Read more

Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետ

Այս տարվա հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ՝ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի մասին: «2025 թվականի հոկտեմբերին 810074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը՝ 223895 կամ 38 տոկոս: Հարգելի գործընկերներ, սա … Read more