Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է: Այս մասին Փաշինյանը խոսել է Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում: Փաշինյանը հայտնել է, որ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0.6 տոկոս է։
«Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, միայն աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»,- ասել է Փաշինյանը: