Ուկրաինական ուժերը հարավում «ուժեղ» ճնշման տակ են

Ուկրաինական ուժերը երկրի հարավում բախվում են աճող ճնշման․ ավելի թույլ զինված ստորաբաժանումները զիջում են ռուսական բրիգադներին, որոնք վերջին շաբաթներին առաջխաղացում են գրանցել Զապորոժիեի հարավային հատվածում։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը CNN-ին հայտնել է, որ իրավիճակը տարածաշրջանում «լարված» է։ Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը հնարավոր բանակցություններից առաջ՝ գրավելով նոր տարածքներ և օգտագործելով հետևակի փոքր … Read more

Համերգներ, ձեռքբերումներ, նոր ծրագրեր․ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփում է գործունեության տարին

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: Կենտրոնի կազմում ընդգրկված են` Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958թ.), Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը (1974թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը (1987թ.) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (2005թ.): Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է հայկական երաժշտության և … Read more

ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը

Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները: Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար … Read more

Գումարը քամուն տվեցին․ ո՞վ է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի թիվ 1 ձախողումը — Armsport.am

Goal պարբերականը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վատագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։ «Հակառեկորդակիրների» ցուցակը գլխավորում է «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը։ 125 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 10 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։ Ստորև ներկայացնում ենք մրցաշրջանի գլխավոր տրանսֆերային հիասթափությունների տասնյակը՝ ըստ Goal-ի․ Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ») – 125 մլն ֆունտ Հարվի … Read more

Էլեկտրամատակարարումը վերականգնված է | Radar Armenia

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է․ «Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով՝ այդ թվում ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը: Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական … Read more

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության սպասվում է մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը»,- նշում են Ճանապարհային դեպարտամենտից։ Աղբյուրը`   Ճանապարհային դեպարտամենտ

Մաhացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարգսյանը. այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին՝ ժամը 16:30-20:00-ն, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին։

2025-ի ամփոփում․ նոր oրենքները, տարվա գլխավոր լուրերը ՏՏ-ում, ֆինանսական ոլորտում և բիզնեսում. Ֆինանսական Բանականություն #16

«Ֆինանսական բանականության» 16-րդ էպիզոդը նվիրված է 2025 թվականի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական զարգացումների ամփոփմանը։ Թողարկման ընթացքում դիտարկվում են տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական օրենսդրական փոփոխությունները, Հայաստանի ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների առանցքային լուրերը, ինչպես նաև բիզնես միջավայրի վրա ազդած կարևոր գործընթացները։ Էպիզոդում առանձնացված են նաև համաշխարհային ֆինանսական տարվա կարևոր ցուցանիշներն ու ռեկորդները՝ պետական պարտք, ֆոնդային շուկաներ, … Read more

Միջամտության դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի թիրախները. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ «Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ», – գրել է Ղալիբաֆը X … Read more

Մահացության թիվը ՀՀ-ում աճել է

2024 թվականին Հայաստանում մահացել է 25 435 մարդ, ինչը 1 112-ով ավելի է, քան 2023 թվականին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։  2024-ին մահացածներից 13 139-ը արական, իսկ 12 296-ը՝ իգական սեռի քաղաքացիներ են։  Մահացության հիմնական պատճառը շարունակում է մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները․ այս խմբից արձանագրվել է 13 493 մահ, … Read more