Գումարը քամուն տվեցին․ ո՞վ է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի թիվ 1 ձախողումը — Armsport.am

Goal պարբերականը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վատագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։

«Հակառեկորդակիրների» ցուցակը գլխավորում է «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը։ 125 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 10 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։

Ստորև ներկայացնում ենք մրցաշրջանի գլխավոր տրանսֆերային հիասթափությունների տասնյակը՝ ըստ Goal-ի․

  • Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ») – 125 մլն ֆունտ
  • Հարվի Էլիոթ («Ասթոն Վիլա») – վարձակալություն «Լիվերպուլից»
  • Առնո Կալիմուենդո («Նոթինգեմ Ֆորեսթ») – 26 մլն ֆունտ
  • Էնթոնի Էլանգա («Նյուքասլ») – 55 մլն ֆունտ
  • Բենիամին Շեշկո («Մանչեսթեր Յունայթեդ») – 74 մլն ֆունտ
  • Վիկտոր Յոկերեշ («Արսենալ») – 55 մլն ֆունտ
  • Միլոշ Կերկեզ («Լիվերպուլ») – 40 մլն ֆունտ
  • Ջեյդոն Սանչո («Աստոն Վիլա») – վարձակալություն «ՄՅՈւ»-ից
  • Թիերնո Բարի («Էվերթոն») – 28 մլն ֆունտ
  • Ջեյմի Գիտենս («Չելսի») – 52 մլն ֆունտ
  • Ռանդալ Կոլո-Մուանի («Տոտենհեմ») – վարձակալություն ՊՍԺ-ից

Leave a Comment