«Ֆինանսական բանականության» 16-րդ էպիզոդը նվիրված է 2025 թվականի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական զարգացումների ամփոփմանը։ Թողարկման ընթացքում դիտարկվում են տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական օրենսդրական փոփոխությունները, Հայաստանի ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների առանցքային լուրերը, ինչպես նաև բիզնես միջավայրի վրա ազդած կարևոր գործընթացները։
Էպիզոդում առանձնացված են նաև համաշխարհային ֆինանսական տարվա կարևոր ցուցանիշներն ու ռեկորդները՝ պետական պարտք, ֆոնդային շուկաներ, խոշոր ընկերությունների շուկայական արժեքներ, թվային ակտիվներ և հումքային շուկաներ։ Առանձին ուշադրություն է դարձվում այն իրադարձություններին, որոնք ունեցել են ուղիղ կամ անուղղակի ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա։
Թողարկումը նպատակ ունի ներկայացնել տարվա պատկերը հստակ փաստերով և համատեքստով, օգնելով կողմնորոշվել անցնող տարվա հիմնական միտումների մեջ և ավելի գիտակցված գնահատել առաջիկա զարգացումները։
Դիտե՛ք նաև՝