Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը դատարանը կքննի նոյեմբերի 17-ին

Նոյեմբերի 17-ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի կունենա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը», – ասել է Վարդևանյանը:

Leave a Comment