
Նոյեմբերի 17-ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ տեղի կունենա Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը», – ասել է Վարդևանյանը: