Էնթոնի Ջոշուան կարող է մենամարտ անցկացնել բլոգեր Ջեյք Փոլի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան կարող է մենամարտ անցկացնել բլոգեր Ջեյք Փոլի հետ։ Այս մասին հաղորդում է The Ring-ը:

Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: Մենամարտը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին` Մայամիում և հեռարձակել Netflix-ով։

Հիշեցնենք, որ Ջոշուան նախորդ մենամարտն անցկացրել էր 2024 թվականի սեպտեմբերին և պարտվել էր Դենիել Դյուբուային:

Leave a Comment