Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․ ԱՆ-ը մանրամասնում է

Այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Leave a Comment