Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․ ԱՆ-ը մանրամասնում է
Այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր: