ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է նոր օրինագիծ, որը նպատակ ունի չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը

Free Armenian Hostages ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է նոր օրինագիծ, որը նպատակ ունի չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ օրենք, որը սահմանափակում է ԱՄՆ ռազմական և անվտանգության օգնությունը Ադրբեջանին՝ հայերի դեմ իրականացված ագրեսիայի և շրջափակումների պատճառով։ Օրինագծի կողմնակիցները պնդում են, թե Ադրբեջանը այժմ ԱՄՆ-ի դաշնակից է և խաղաղության երաշխավոր տարածաշրջանում։

Ինչու է սա կարևոր 

  • Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Բաքվում, անտեսելով միջազգային դատարանների որոշումները և հրադադարի պարտավորությունները։ 907-րդ հոդվածի չեղարկումը կվերացնի ԱՄՆ-ի ձեռքում եղած սակավաթիվ լծակներից մեկը՝ Ադրբեջանի նկատմամբ մարդու իրավունքների և պատասխանատվության հարցում ճնշում գործադրելու համար՝ առանց պատանդների ազատ արձակման։
  • Մենք պնդում ենք, որ խաղաղությունն ու գործընկերությունը պետք է պայմանավորված լինեն արդարությամբ, մարդու իրավունքների հարգմամբ և բոլոր հայ պանադների անհապաղ ազատմամբ։

Leave a Comment