
«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակը։
Միաժամանակ նշեց, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի են, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։
Ավանեսյանն ասաց, որ այսօր Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի վիրուսը, որը բավականին ագրեսիվ է։