
Շուտով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կրկին կհյուրընկալի իր հանդիսատեսին` հարազատ հարկի ներքո։ Թատրոնի նոր դահլիճը, որը նախատեսված է 230–240 հանդիսականի համար, ամբողջությամբ հագեցած է վերջին սերնդի լուսաձայնային տեխնիկայով: ԿԳՄՍ Նախարարության աջակցությամբ ձեռք են բերվել նաև դահլիճի նոր նստատեղերը և դերասանական հանդերձասենյակների կահավորանքը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, թատրոնի մի շարք այլ հատվածների կահավորման, ինչպես նաև հատուկ բեմական համակարգի ձեռքբերման աշխատանքները հնարավոր են դարձել մասնավոր հատվածի ներդրումներով:
Թատրոնի բացումից անմիջապես հետո հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի վայելելու երեք պրեմիերա՝ «Պենելոպե, օ՜ Պենելոպե», բեմադրությունը՝ Սիմոն Աբգարյանի, «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի, «Քարը», բեմադրությունը՝ Անդրանիկ Միքայելյանի: