«Լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին»․ Մխիթար Հայրապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին հեռացնելու փորձի մասին

Նոյեմբեր 21,2025 14:53

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանն իր ձևակերպմամբ՝ «լիարժեք սատարում է իր քաղաքական առաջնորդին» Վեհափառին հեռացնելու գործընթացում։

Ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ չի մասնակցում պատարագներին, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց․ «Պատճառն այնպիսին է, որի մասին չեմ կարող խոսել ոչ հիմա, ոչ ապագայում։ Ուզում եմ՝ ըմբռնումով մոտենաք, որ երբ ինչ-որ պաշտոնյա կամ քաղաքացի որևէ անձնական հարցով ասում է, որ փակագծեր չի բացելու։ Նշել եմ, որ վերջին երեք տարիներին չեմ այցելում պատարագի, թեև գնում եմ եկեղեցի, աղոթում և հաղորդակցվում Աստծո հետ»։

Մխիթար Հայրապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment