Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ:

Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով:

ԱԺ նախագահը նաև պահանջում է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:

Leave a Comment