Դուք գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու  հատում կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

13 Նոյեմբերի, 2025

ՀՀ Արտգործնախարարի խոսույթն այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Բաքուն շարունակում է  մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ կորզելով նոր զիջումներ ու պայթեցնելով խաղաղության  կեղծ դիսկուրսը:

Իսկ ՀՀ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։

Աներկբա  է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝  նախևառաջ ներքին խաղաղությամբ։

Բայց դուք, Պրն Փաշինյան, գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու  հատում կարմիր գծերը։

Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան։ Բայց այդ փոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած խոստումների շարան է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment