Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ քաղաքական (և ոչ միայն) կազմակերպությունները կարող են տարվա մեջ անվճար 3 հանրահավաք անցկացնել։
«Եթե սահմանված քանակը գերազանցվի, ապա կազմակերպությունը պարտավոր կլինի վճարել ոստիկանությանը՝ անվտանգության ապահովման ծախսերը հոգալու համար»,- գրում է աղբյուրը։
Ըստ Ավստրալիայի վարչապետի՝ ոստիկանությունը հանրահավաքների վրա տարեկան ծախսում է 5 մլն դոլար։