Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։
Այսօր` նոյեմբերի 11-ին, հավաքականի ճամբարին են միացել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հունգարիայի հետ խաղից երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։
Լուսանկարները` ՀՖՖ-ի


