Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, ապա հանրաքվե կլինի. այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը՝ կետերով․
- Հանրաքվե կլինի, եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը որոշեն, որ տարածքներով պիտի փոխանակվեն։
- ՀՀ-ն վարում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը՝ փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ։
- Այս պահին չեմ կարող ասել՝ կա՞ հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար։ Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն։
- Ադրբեջանը պայմանագրի մասով անընդունելի նախապայման է առաջ քաշում, ինչը Հայաստանի համար ընդունելի չէ։
- Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ, և նաև ակնկալում է աջակցություն այս հարցում։
- Հայաստանի Հանրապետությունն ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, և այդ տարածքներից դուրս Հայաստանը հայրենիք չի փնտրում։ Հայաստանի քաղաքացիների բարօրությունը Հայաստանը տեսնում է հենց այս տարածքներում։