Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին


Այս պահին չեմ կարող ասել՝ կա՞ հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար: Տեքստը պատրաստ է, տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու: Մեր ակնկալիքն է, որ հնարավորինս շուտ ստորագրեն այն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:


«Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի նախապայման չէ»,- ասաց նա:


Լրագրողը հստակեցրեց՝ Սահմանադրության փոփոխության թեմա՞ն է, Խանդանյանը պատասխանեց՝ այո՛:


Լրագրողն արձագանքեց՝ այսինքն՝ փակուղային իրավիճա՞կ է, Խանդանյանը պատասխանեց. «Ես չէի ասի՝ խաղաղության պայմանագրի մասով փակուղային իրավիճակ է, որովհետև մեկ տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնությունն էր համարվում փակուղային, բայց, ի վերջո, մարտին կարողացանք համաձայնեցնել տեքստը և օգոստոսին ստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիատական ջանք ներդնելով՝ կարծում եմ՝ հնարավոր կլինի մոտ ապագայում [պայմանագրի ստորագրումը]»:

Leave a Comment