Փաշինյանը ՊՆ-ում հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈՒ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։

Փաշինյանը պատասխանել է ԶՈՒ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։

Leave a Comment