2021 թվականից հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից

Նոյեմբերի 9-ին` ժամը 22:40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը:

2021 թվականից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից` բնակարանային գողության մեղադրանքով` խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment