Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարույթ․ ԲԸՏՄ

Այսօր համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment