Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը. Երեմ Սարգսյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը գրում է

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը

Դատաքննության ընթացքում պնդում էինք, որ անկախ որոևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է այդ (Չ)դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։ 

(Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։ 

Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը

1 դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք, որ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել, ինչը քրեական հետապնդումը դադարեցնելու ողղակի հիմք էր և այդպիսի միջնորդութուն ներկայացրեցինք դատարանին։ 

2 Միջնորդության լուծումը Դատարանը հետաձգեց, պատճառաբանելով, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզի ապացույցների հետազոտման միջոցով։ 

3 Սակայն երբ ապացուցների հետոզոտումն ավարտվեց, (Չ)դատավորն այդպես էլ այդ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացրեց և առանց այդ միջնորդությունը քննելու ու լուծելու, դրա փոխարեն մեղադրական վերդիկտ կայացրեց։ 

4(Չ)դատավորն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։ 

Հիմա հարց՝ եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարեր մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցներ քրեական հետապնդումը։ 

Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։

Այսինքն, (Չ)դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։

Ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը հատատող հերթական ակնհայտ ապացույցն է․․․

Leave a Comment