«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակ



«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:



«Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել մի դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն հերթականությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- նշել է նա:


Խոսնակը նշել է, որ մեկ այլ կարևոր կետ է հանդիպմանը լուրջ նախապատրաստվելու և միջոցառման օրակարգի մշակման անհրաժեշտությունը:


«Բազմիցս ընդգծվել է, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին կամ Հարավային Կովկասին բնորոշ հարցերի քննարկման համար, այլև բոլոր մասնակից երկրների հարցերը ներառելու համար, և այս մեխանիզմը նախատեսված է հենց այդ նպատակով», – հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment