Նոյեմբեր 04,2025 14:38
«Օրբելի ֆորումի» մոդերատոր Արեգ Քոչինյանը այսօր ներկայացնելով բանախոսներին՝ նկատեց, որ Թոփչուբաշեւի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրեն եւ համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամն է Երեւան եկել:
– Երեւան գալը ջրի ճամփա է սարքել,- ասաց Քոչինյանը:
Հուսեյնովն էլ հույս հայտնեց, որ մոտ ապագայում որեւէ մեկին այլեւս չի զարմացնի իր այցերով. «2020-ի պատերազմից հետո 3+3-ի առաջարկը եղավ ու դա առաջին անգամը չէր: 90-ականներին թուրքերն առաջարկել էին տարածաշրջանային հարթակներ, բայց որոշակի պատճառներով այդ ձեւաչափը չստացվեց: Հարթակ չձեւավորվեց: Չգիտեմ՝ այդ հարթակն ինչպիսի զարգացում կունենա, բայց կարծում եմ՝ Հարավկովկասյան եռյակը, եռակողմ համագործակցություն ինչ-որ ձեւով կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: