Բաքվում մեզ հարցնում են Երևան այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ

https://arm.sputniknews.ru/20251104/baqvum-mez-harcnum-en-erevan-ajci-tpavvorutjunneri-masin-adrbejanci-pvordzaget-95448235.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95445534_90:0:1510:1065_1920x0_80_0_0_876367d378427396592bdc797941da27.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջանցի, փորձագետ, հայաստան, հայ, խաղաղության պայմանագիր

ադրբեջանցի, փորձագետ, հայաստան, հայ, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

Հուսեյնովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության Ադրբեջան պատասխան այցից հետո Երևանում ևս հետաքրքրություն ու քննարկում կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում հասարակությունն ու ԶԼՄ-ները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղհասարակության անդամների Երևան կատարած այցի արդյունքների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած «Օրբելի Ֆորում. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային խորհրդաժողովում:

Հուսեյնովի խոսքով՝ ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա. կան տարբեր գնահատականներ՝ բացասականից մինչև դրական:

«Հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է, և առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի»,-նշել է նա:

Փորձագետն ընդգծել է, որ հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է, իսկ Երևան այցը վստահության ձևավորման քայլ էր:

«Շատերը դրական են տրամադրված, ԶԼՄ-ները ակտիվորեն հետաքրքրվում են ուղևորության արդյունքներով։ Կարծում եմ՝ երբ հայկական պատվիրակությունը այցելի Ադրբեջան և վերադառնա, այստեղ նույն արձագանքը կլինի։ Մենք փոխադարձ ճանաչման փուլում ենք»,-ասել է Հուսեյնովը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները երեք-չորս տասնամյակ ապրել են միմյանցից մեկուսացված։

«Այսօր կարելի է շարունակել առճակատման հռետորաբանությունը, բայց կարելի է և փորձել լսել ու հասկանալ միմյանց։ Կարևոր է, որ հիմա մենք երկրորդ ճանապարհն ընտրելու հնարավորություն ունենք»,-հավելել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment