Վահրամաբերդի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Վահրամաբերդի դպրոցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մարզպետի տեղակալների և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Վահրամաբերդի դպրոց։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են Վահրամաբերդի Հ․ Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Այդ նպատակին Կառավարությունը նախատեսել է 211 մլն 980 հազար դրամ։

«Մեզ համար օրակարգային է մարզում իրականացվող ցանկացած շինարարության որակը, իսկ դպրոցաշինությունն՝ առավել ևս։ Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, ծավալների մեծությունը որևէ մեկիս զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ պետական միջոցների նպատակային օգտագործումն ինձ համար կարևորագույն պայման է, պետք է անել ամեն ինչ թերացումները բացառելու համար»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Դավիթ Առուշանյանը շրջել է դպրոցում, հետևել աշխատանքների ընթացքին, տնօրենի և շինարարի հետ քննարկել շինաշխատանքների ժամանակին ավարտելուն առնչվող հարցեր՝ կարևորելով դասասենյակների հատվածում նորոգումն ավելի վաղ ավարտելը, ինչը հնարավորություն կտա դասապրոցեսը վերանորոգված մասնաշենքում կազմակերպել, այժմ դպրոցը տեղակայված է բնակավայրի մշակույթի տանը։

Նշենք նաև, որ այսօր բացվել է Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Լուսե» մսուր-մանկապարտեզը։

Leave a Comment